00:00:00

Օրենքով գող Շաքրո Մոլոդոյը մեղադրյալ է ճանաչվել

02:09, 28 մարտ 2018 Քրեական աշխարհ

Օրենքով գող Զախարիա Քալաշովին՝ հայտնի որպես Շաքրո Մոլոդոյ, Մոսկվայի Նիկուլինսկի դատարանը մեղավոր է ճանաչել դրամաշորթության մեջ: Պատժաչափը հայտնի կլինի մի քանի օր անց՝ տեղեկացնում է Sputnik-ը: Ինչպես նշել են դատարանում, դատավճռի հրապարակումը «կտևի 2 կամ 3 օր»: Մեղադրող կողմը պահանջել է Քալաշովին մեղավոր ճանաչել շորթման 2 դրվագով և նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում և 700 հազար ռուբլի տուգանքի: Ընդհանուր դրամաշորթության երկու միացյալ գործով անցնում են 14 մարդ: Երկուսը հետմահու են դատվում, 11 մեղադրյալներ, որոնց թվում են նաև Շաքրոն և նրա մտերիմ ընկեր Անդրեյ Կոչուլկովը՝ «Իտալացի» մականունով, 2016 թվականի ամռանից գտնվում են մեկուսարանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր