00:00:00

Այս այցը լավ առիթ է՝ ի մի բերելու մեր հարաբերությունների երկկողմ ու բազմակողմ օրակարգը. ԱԳՆ

ՀՀ ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանի ողջույնի խոսքը Լյուքսեմբուրգի ԱԳ Նախարար Ասելբորնի այցի եւ Լյուքսեմբուրգի Պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման կապակցությամբ ընդունելությանը. Ձերդ Գերազանցություն Նախարար Ասելբորն, Հարգելի դեսպաններ, Տիկնայք և պարոնայք, Սիրով ողջունում եմ գործընկերոջս և նաև իմ լավ ընկերոջը՝ Լյուքսեմբուրգի Արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին Հայաստանում: Այս այցը լավ առիթ է՝ ի մի բերելու մեր հարաբերությունների երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև նախանշելու համագործակցության նոր հեռանկարները։ Իր ակտիվ արտաքին քաղաքականությամբ, միջազգային ասպարեզում իր դիվանագիտական արդյունավետ ներկայությամբ, իր արձանագրած տնտեսական հաջողություններով՝ Լյուքսեմգուրգի համբավը գերազանցում է այդ երկրի չափերը։ Այսօրվա աշխարհում երկրների չափերից եթե ոչ ավելի, ապա առնվազն ոչ պակաս կարևոր է այն, թե որքանով ես վստահելի, սկզբունքային, հետևողական և կանխատեսելի։ Ի դեմս Լյուքսեմբուրգի, Հայաստանն ունի հետևոողական, սկզբունքային եւ վստահելի գործընկեր՝ ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Հարգելի գործընկեր, սիրելի բարեկամ, կարող եք այսուհետ ևս վստահ լինել, որ Հայաստանի վերաբերմունքը խորապես փոխադարձ է։ Մեր հարաբերությունների մասին առավել մանրամասն, մեր երկկողմ օրակարգի մասին մենք խոսել ենք համատեղ մամլո ասուլիսի ընթացքում։ Պարոն նախարար, Տիկնայք և պարոնայք, Հարաբերությունները Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ունեն զարգանալու մեծ ներուժ, և այն լիովին օգտագործելը պետք է համարվի մեր օրակարգի առաջնային հարցը: Պատվո հյուպատոսի գրասենյակի բացումն առաջին կարևոր քայլերից է այդ ուղղությամբ: Հավաստիացնում եմ, որ մեր կողմից կարվի հնարավորինը երկու երկրների միջև համակողմանի փոխշահավետ համագործակցությունը առավել խորացնելու, զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ։ Շնորհակալություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր