00:00:00

Աթամբաեւին մեղադրել են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ

15:50, 13 օգոստոս 2019 Աշխարհ

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աամբաեւը, որին ձերբակալել են օգոստոսի 8-ին, պետական հեղաշրջում Էր պատրաստում հանրապետությունում: Օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Օրոզբեկ Օփումբաեւը: «Աթամբաեւը պետական հեղաշրջում Էր պլանավորել երկրում»,- ասել Է նա: Օփումբաեւի խոսքով՝ նախկին նախագահն իր ձերբակալման գործողության ժամանակ պաշտպանության համար հատուկ օգտագործել Է կանանց եւ երեխաների, որպեսզի խաղաղ քաղաքացիների վիրավորման մասին տեղեկատվությունն օգտագործի որպես գործոն իշխանության տապալման համար: Օփումբաեւը ճշտել Է, որ Աթամբաեւի նստավայրի գրոհին մասնակցած՝ հատուկ ստորաբաժաման մարտիկը գնդակահարվել Է պետության նախկին ղեկավարի տանը հայտնաբերված զենքով: Հանրապետության իշխանությունները կալանք են դրել Աթամբաեւի ունեցվածքի հիմնական մասի վրա: Օգոստոսի 13-ին Բիշքեկում այդ մասին հայտարարել Է երկրի գլխավոր դատախազ Օթքուրբեկ Ջամշիտովը: «Այս պահին կալանք Է դրված Աթամբաեւի 120 միավոր ունեցվածքի վրա»,- աել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր