00:00:00

Պարսից ծոցում ամերիկյան ռազմական ուժերի աճը կապված է զսպման, այլ ոչ թե պատերազմի հետ. ամերիկացի կապիտան

02:41, 13 օգոստոս 2019 Աշխարհ

Պարսից ծոցում ամերիկյան ռազմական ուժերի աճը կապված է զսպման, այլ ոչ թե պատերազմի հետ: Այս մասին CNBC-ի հետ զրույցում ասել է «Աբրահամ Լինքոլն» ավիակրի կապիտան Ուիլյամ Ռիդը: «Մեր նպատակը ոչ թե Իրանի հետ պատերազմելն է, այլ զսպումը, տարածաշրջանում անվտանգությունը, տեղաշարժի եւ առեւտրի ազատությունը»,- ասել է նա: Ռիդի խոսքով՝ ներկա պահին Արաբական ծովում գտնվող ամերիկյան ավիակիրը «Պարսից ծոցում ամերիկյան ներկայության հիանալի խորհրդանիշ է, ինչը, իր հերթին, կայունություն է ավելացնում տարածաշրջանում»: Այն վերահսկում է հարվածային խմբի հետ կապված 77 ինքնաթիռ: ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի նպատակը մոտ 2,5 մլն քառ. մղոն տարածքի պահպանումն ու պարեկություն անելն է: Կապիտանը նշել է, որ 21 մլն բարել նավթը, որն ամեն օր անցնում է նեղուցով, գլոբալ, եւ ոչ թե ամերիկյան խնդիր է: «Մենք պատրաստ ենք ներկայության առաքելությունն իրականացնել հանուն զսպման»,- հավելել է Ռիդը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր