00:00:00

Վրաստանի վարչապետը խոստանում է վերականգնել զբոսաշրջային ոլորտի դինամիկան

22:50, 12 օգոստոս 2019 Աշխարհ

Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը հիմք են տալիս ասելու, որ մենք անպայման կվերադարձնենք զբոսաշրջային ոլորտի աճող դինամիկան: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, հաղորդում է «Ինտերպրեսնյուզ»-ը: Նրա խոսքով՝ հուլիսի տվյալներով՝ զբոսաշրջային ոլորտում վնասը կազմել է մինչեւ 60 մլն դոլար, սակայն հունիսին Աջարիայում «շատ լավ միտում է գրանցվել»: Անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ զբոսաշրջությունն աճել է 40%-ով: «Այսօր անհրաժեշտ է աջակցել եւ օգնել փոքր եւ միջին բիզնեսին, որոնք աշխատում են զբոսաշրջային ոլորտում: Մենք 2 ծրագիր ենք մշակել, որոնք, կարծում եմ, բավարար են փոքր եւ միջին ձեռնարկատերերին օգնելու համար: Ինչ վերաբերում է միջին ժամկետային հեռանկարին, ապա վստահ եմ, որ մենք կվերադարձնենք դրական դինամիկան, որն ունեինք զբոսաշրջային ոլորտում»,- նշել է վարչապետը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր