00:00:00

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

22:00, 12 օգոստոս 2019 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 12-ին ստորագրել է մի շարք օրենքներ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նա մասնավորապես ստորագրել է Արցախի Հանրապետության ընտրական օրենսգիրքը, ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Կուսակցությունների մասին», «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», ««Եկամտային հարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր