00:00:00

Երևանից Մոսկվա հետաձգված թռիչքն իրականացվեց 10 ժամ անց

17:31, 12 օգոստոս 2019

Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը թռիչքն իրականացրել է ժամը 17:00-ին. այն պլանավորված էր օգոստոսի 12-ին առավոտյան՝ 07.05-ին: Չվերթը չի իրականացել օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ կապվել է «Utair» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղևորներն ապահոված կլինեն հյուրանոցով և սննդով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր