00:00:00

Աբովյանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները

16:43, 29 օգոստոս 2026 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Օգոստոսի 23 փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարուշ Բաղդասարյանը և Արմեն Վարդանյանը։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Վահան Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր