00:00:00

4 օր առաջ Կիեւյան կամրջից նետված 24-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

22:02, 11 օգոստոս 2019

Օգոստոսի 7-ին  Երեւանի Կիեւյան կամրջից իրեն նետած 24-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին Irakanum.am-ին հայտնեցին «Արմենիա» ԲԿ–ի վերակենդանացման բաժնից: «Աղջիկը գտնվում է կոմայի մեջ, նրան արհեստական շնչառության ապարատ է միացված, դրական դինամիկա չկա, վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- հայտնեցին ԲԿ-ից: Հիշեցնենք, որ աղջիկը բազմաթիվ կոտրվածքներ ունի՝ գլխի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 7-ին, ժամը 10:43-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն էր գործել՝ ցած նետվելով Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Քաղաքացին (մոտ 24 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ) կենդանության նշաններ էր ցույց տվել: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել էր «Արմենիա» ՀԲԿ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր