00:00:00

Մարտի կլիմայական բնութագիրը եւ ամսական կանխատեսումը

19:02, 26 փետրվար 2018

Հայաստանի ԱԻՆ-ը ներկայացրել է մարտ ամսվա կլիմայական բնութագիրը եւ ամսական կանխատեսումը: Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի եւ Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-3 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ -10..-15 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ +9…+14 աստիճան (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -9…-14 աստիճան, առավելագույնը՝ +2…+4 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40-60 մմ):

Արարատի եւ Արմավիրի մարզեր, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+8 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ -2…-5 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ +20…+25 աստիճան (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0…-2 աստիճան, առավելագույնը՝ +9…+12 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 25-35 մմ): Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի եւ Կոտայքի մարզի լեռնային շրջաններ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-3 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ -10..-15 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ +9…+14 աստիճան (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -9…-14 աստիճան, առավելագույնը՝ +2…+4 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40-60 մմ): Լոռու մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1…+3 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ -5…-10 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ +12…+17 աստիճան (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -4…-60C, առավելագույնը՝ +5…+7 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-40 մմ): Տավուշի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+6 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ -2…-5 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ +20…+25 աստիճան (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0…-30C, առավելագույնը՝ +8…+10 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40-50 մմ): Վայոց ձորի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +5…+7 աստիճան, լեռնային շրջաններում` 0…-2 , որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում՝ մինչեւ -2…-5 աստիճան, լեռնային շրջաններում՝ -10…-15 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +20…+25 աստիճան, լեռնային շրջաններում՝ +8…+13 աստիճան (դիտված բազմամյա միջին նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ 0…-1 աստիճան, լեռնային շրջաններում՝ -7…-8 աստիճան, առավելագույնը նախալեռնային շրջաններում +10…+11 աստիճան, լեռնային շրջաններում՝ +1…+2 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 50-80 մմ): Սյունիքի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +7…+9 աստիճան, նախալեռնային շրջաններում` +1…+3 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում՝ մինչեւ 0…-4 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ -6…-100C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +23…+28 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +15…+20 աստիճան  (դիտված բազմամյա միջին նվազագույնը հովտային շրջաններում՝ 0…+3 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ -2…-50C, առավելագույնը հովտային շրջաններում +12…+140C, նախալեռնային շրջաններում՝ +6…+8 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-75 մմ): Երեւան քաղաք Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+7 աստիճան (նորման՝ 5.4 աստիճան), որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ -3…-5 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ +23…+25 աստիճան (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0…-1 աստիճան, առավելագույնը՝ +10…+11 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման՝ 40 մմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր