00:00:00

ՔԿ վարչության հանրային կապերի բաժնի պետի նոր ԺՊ է նշանակվել

23:20, 27 մարտ 2018 Իրավական

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն անցել է զինվորական թոշակի: «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով այս մասին հայտնում է Գոռ Ղլեչյանը: «Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, գործընկերներ. տեղեկացնեմ, որ այսօրվանից անցել եմ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի: Քրեակատարողական ծառայությանը վերաբերող տեղեկատվություն ստանալու համար այսուհետ կարող եք զանգահարել 060 473698 հեռախոսահամարով: Շնորհակալ եմ յոթամյա համագործակցության համար»,- գրել է Գոռ Ղլեչյանը: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել արդարադատության մայոր Նոնա Նավիկյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր