Ներկաներին ողջունել են Չիկագոյի քաղաքապետ Ռահմ Էմանուելը, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Հանդիսությանը ներկա էին 400-ից ավելի հյուրեր, այդ թվում` Իլինոյ նահանգի կոնգրեսականներ, Չիկագոյի հյուպատոսական կորպուսի անդամներ, ինչպես նաև տեղի ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ: