00:00:00

Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձին ընդառաջ նիստ է հրավիրվել

23:11, 08 օգոստոս 2019 Լեռնային Ղարաբաղ

Օգոստոսի 8-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի նիստը՝ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում են Պետնախարարի գրասենյակից: Օրակարգում Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի տոնական միջոցառումների ծրագրի հստակեցումն էր: Զեկույցներով հանդես են եկել ոլորտային պատասխանատուները, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Տոնական միջոցառումներն ընդգրկելու են Ստեփանակերտն ու շրջանները: Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պահանջել է սահմանված կարգով ավարտել նախապատրաստական աշխատանքները՝ ապահովելով Արցախի  հանրապետության  հռչակման հերթական տարեդարձի միջոցառումների կազմակերպման ու անցկացման բարձր նշաձողը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր