00:00:00

Արայիկ Հարությունյանը հայտարարել է Սարսանգի ջրանցքի հետ կապված Արցախի ամենախոշոր տնտեսական նախագծի մեկնարկի մասին

23:01, 08 օգոստոս 2019 Լեռնային Ղարաբաղ

Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը պատրաստվում է առաջադրվել նախագահական ընտրություններում, հայտարարել է խոշոր ներդրման մասին։ «Արցախի ամենախոշոր տնտեսական նախագծի մեկնարկը տրված է: Հավաստիացնում եմ, որ այս ծրագրի իրականացման արդյունքում մենք ունենալու ենք նոր որակի գյուղատնտեսություն, այն էական ազդեցություն է թողնելու հատկապես վերամշակող արդյունաբերության զարգացման վրա: Եթե  հիշում եք, դեռևս անցած տարվա նոյեմբերի 13-ին ֆեյսբուքյան իմ էջում գրել էի, որ Եվրոպա կատարած իմ այցի ընթացքում ներդրողների հետ ինտենսիվ քննարկումներից հետո պայմանավորվել ենք ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային նախագծի իրականացման մասին: Խոսքը մասնավորապես վերաբերում է Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցմանը, որը ոռոգովի կդարձնի ավելի քան 10,000 հեկտար հողատարածք՝ ընդգրկելով երեք շրջանների՝ Մարտակերտի, Ասկերանի (Ակնա թաղամաս) և Մարտունու դաշտավայրային լավագույն հողատարածքները: Ծրագիրը, բացի տնտեսական մասից, ունի նաև քաղաքական կողմ», - ֆեյսբուքյան իր  էջում գրել է Հարությունյանը։   https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/329188334626508/?v=329188334626508

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր