00:00:00

Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը երկրի իրավիճակի հետ կապված անվտանգության միջոցառումներն ուժեղացրել է

12:32, 08 օգոստոս 2019 Աշխարհ

Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը անվտանգության լրացուցիչ միջոցառումներ է ընդունել՝ կապված երկրում իրավիճակի սրման հետ, որտեղ չորեքշաբթի բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների աշխատակիցների եւ երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կողմնակիցների միջեւ: Հինգշաբթի այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ղրղզստանի Պետական սահմանապահ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գուլմիրա Բորուբաեւան: «Պետական սահմանի պահպանությունը իրականացվում է սովորական ռեժիմով: Մենք ուժեղացրել ենք սեփական անվտանգության միջոցառումները»,- ասել է նա: Բորուբաեւայի խոսքով՝ սահմանով քաղաքացիների եւ փոխադրամիջոցների անցումը կատարվում է սովորական ռեժիմով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր