00:00:00

Զելենսկին զանգահարել Է Պուտինին

19:42, 07 օգոստոս 2019 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ օգոստոսի 7-ին հեռախոսով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Է Դոնբասի իրադրությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, նա հայտարարել է ուժայինների հետ կայացած արտակարգ խորհրդակցության արդյունքներին նվիրված բրիֆինգում, որը գումարվել Էր Դոնբասի ուժային գործողության գոտում ուկրաինացի չորս զինծառայողների զոհվելու պատճառով: Ուկրաինական կողմը գտնում Է, որ նրանք գնդակոծվել են Դոնբասի աշխարհազորայինների կողմից: «Ես այսօր առավոտյան խոսել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ,- ասել Է Զելենսկին:- Շտապ կարգով զանգահարել եմ նրան և ասել, որ դա մեզ չի մոտեցնում խաղաղության»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր