00:00:00

«ՀՀ պետական մարմիններն աջակցել են Տարոն Մարգարյանին և ՀՀԿ-ին»

20:32, 27 մարտ 2018

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից   27.03.2018 թվականին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում բացատրություն է տրվել իր կողմից ներկայացված հաղորդման առթիվ նախապատարաստվող նյութերի շրջանակում: Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, որոնք ունեն սահմանափակ առաքելություն և կանոնակարգված գործառույթներ, խախտել են մարդու հիմնարար իրավունքները՝ նպատակ հետապնդելով աջակցել Տարոն Մարգարյանին և Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ): «ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի հոգեբուժական բրիգադի ներկայությունը, ի թիվս այլ սպառնալիքների և ոտնձգությունների, (բռնի ուժի կիրառման) կոպտորեն ոտնահարել է Զարուհի Փոստանջյանի, Սոնա Աղեկյանի և Մարինա Խաչատրյանի ազատ արտահայտվելու՝ քաղաքական դիրքորոշում հայտնելու իրավունքը, ազատությունից զրկելու սպառնալիքի ցուցադրումը, ընդհուպ մինչև՝ մարդու նկատմամբ փորձագիտական միջոցառումների իրականացում վտանգավոր և սահմռկեցուցիչ երևույթ է, որը պետք է դառնա քննության առարկա:
Սույն բացատրությամբ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ակնկալում է, որ Տարոն Մարգարյանի և այլոց կողմից պաշտոնական դիրքի չարաշահման փաստերով կհարուցվի քրեական գործ և պատասխանատվության կկանչվեն մեղավոր անձինք՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի հատկապես 3-րդ հոդվածի համատեքստում:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր