00:00:00

ԲԴԽ-ն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել Արթուր Մկրտչյանին

17:19, 05 օգոստոս 2019

Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 2-ին գաղտնի քվեարկությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել դատավոր Արթուր Պետիկի Մկրտչյանին: Մեկ ամիս առաջ դադարեցվել էին Երևան քաղաքացի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները, քանի որ նա ընտրվել էր ԲԴԽ նախագահ: Բարձրագույն դատական խորհրդի գաղտնի քվեարկության ժամանակ դրա յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Քվեարկության արդյունքներով Հանրապետության նախագահին է առաջարկվում խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության ձայները ստացած անձը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր