00:00:00

Ժողովրդի վարչապետին հասկանալը բարդ գործ է. Ստեփան Դանիելյան

16:56, 05 օգոստոս 2019

Ժողովրդի վարչապետին հասկանալը բարդ գործ է, բայց դա իր խնդիրն է, մենք պետք է միմյանց հասկանանք, որը պետք է գործողությունների վերածվի: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: ««Ժողովրդի վարչապետը» գտել է մի «գաղտնի» փաստաթուղթ, որում ասված է, որ «պետական ինստիտուտները կաթվածահար են եւ ինստիտուցիոնալ առումով մեր պետությունը ձախողված է»։ Ավելին, նա համաձայն է այդ ձևակերպման հետ և բնութագրում է վիճակը ասելով, որ այսօր Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք կլուծեն մարդկանց խնդիրները: Սա երկրի կառավարման ճգնաժամի մասին պաշտոնական հայտարարություն է։ Քաղաքական ճգնաժամը, կամ քաղաքական կրիզիսը քաղաքագիտական բառարաններում ունի հետևյալ բացատրությունը․ դա հասարակության քաղաքական համակարգի մի վիճակ է, երբ քաղաքական լարվածությունը կտրուկ կերպով աճում է ու կառավարման համակարգը դելեգիտիմացած վիճակում է հայտնվում, որը, որպես կանոն, հանգեցնում է տարերային պրոցեսների։ Թե որքանով են պետական հաստատությունները ինստիտուցիոնալ առումով կաթվածահար վիճակում ու որքանով է ճիշտ այն պնդումը, որ Հայաստանը ձախողված է, թողնենք ժողովրդի վարչապետի խղճին, սակայն դրանից անենք հետևություններ։ Կրիզիս՝ ճգնաժամ, բառը հունարեն բառացիորոն նշանակում է շրջադարձային հանգրվան։ Այսինքն, երբ պետությունը ձախողվում է և կառավարման ճգնաժամ է սկսվում, ապա պառլամենտական կառավարման երկրներում ելքը մեկն է՝ հայտարավում է արտահերթ պառլամենտական ընտրություններ, որի ժամանակ մասնակիցները ներկայացնում են ճգնաժամից դուրս գալու իրենք ծրագրերը, իսկ հանրությունը կատարում է իր ընտրությունը՝ որ ուղղությամբ զարգանալ ու դուրս գալ ճգնաժամից։ Այսինքն, կրիզիսը, հանդիսանալով «շրջադարձային հանգրվան», ընտրությունների միջոցով պետությունը զարգացման նոր փուլ մտնելու գործընթացի սկիզբ է հանդիսանում։ «ժողովրդի վարչապետը» հենց ինքն է նման ողբերգական, ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին հայտարարություն անում, սակայն այդ վիճակից ինստիտուցիոնալ գործողություններ, ծրագիր, օրակարգ, քայլերի ճանապարհային քարտեզ, աշխարհայացքային ելքեր չի առաջարկում։ Ավելին, խոսում է բյուջեյի 25 տոկոսանոց աճի ու մտքի, տնտեսության հեղափոխությունների մասին։ Ժողովրդի վարչապետին հասկանալը բարդ գործ է, բայց դա իր խնդիրն է, մենք պետք է միմյանց հասկանանք, որը պետք է գործողությունների վերածվի»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր