Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգի կաթվածահար վիճակի մասին ՀՀվարչապետի երեկվա հայտարարությունը լուրջ քննարկումների առիթ դարձավՀայաստանի ներքին քաղաքականության մեջ։
Նա իր ուղերձում հղում արեց 2014թ. ինչ որ գաղտնի զեկույցի վրա, որ պատրաստվել էրՀՀ նախկին իշխանությունների պատվերով։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մեկ Հայաստան» կուսակցությունըհանդիսանում է պետականակենտրոն քաղաքական ուժ, որի համար պետականկառավարման ինստիտուցիոնալիզմը, պետական և ազգային ինստիտուտներիարդյունավետությունը, վստահելիությունն ու կանխատեսելիությունն ունի կենտրոնականնշանակություն և կարևորություն, հայտնում ենք մեր խորը մտահոգությունը այսհայտարարության առընչությամբ։
Ուստի, լիազորված եմ «Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի կողմիցպահանջել Նիկոլ Փաշինյանից անհապաղ հրապարակել իր կողմից մատնանշվածփաստաթուղթը՝ այն հանգամանալից հետազոտելու, անհրաժեշտ հետևություններանելու և ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ միջոցառումների ծրագիր մշակելուհամար։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կեղծ և շեղող օրակարգերի հաստատումը եղել էՆիկոլ Փաշինյանի քաղաքական ոճն ու ձեռագիրը, հայտարարում եմ, որ գոյություն չունիորևէ խոչընդոտ այն հրապարակելու համար, և որևէ հիմնավորմամբ այնչհրապարակելու դեպքում հետևությունը կլինի միայն մեկը. այդպիսի փաստաթուղթուղղակի գոյություն չունի և Նիկոլ Փաշինյանը ուղղակի հավատարիմ է մնում իր ոճին ևձեռագրին։
Եթե այն իրականում գոյություն ունի և իր բովանդակությամբ հանդիսանում էարժեքավոր փաստաթուղթ, հայտնում ենք մեր պատրաստակամությունը աջակցել ևօժանդակել ՀՀ կառավարությանը երկրում առկա ինստիտուցիոնալ ճգնաժամը արագհաղթահարելու համար։
«Մեկ Հայաստան» կուսակցություն