00:00:00

Եղանակը Հայաստանում. առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ

17:32, 04 օգոստոս 2019

Հանրապետության տարածքում օգոստոսի 5-6-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում օգոստոսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։ Մայրաքաղաքում գիշերը սպասվում է +20+22, իսկ ցերեկը՝ +34+26 տաքություն: Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+28, Կոտայքի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +22+28, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +31+33, Սեւանա լճի ավազանում գիշերը` +8+13, ցերեկը՝ +22+28, Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+30, Տավուշում գիշերը՝ +14+18, ցերեկը` +30+33, Արագածոտնի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +22+28, Արագածոտնի նախալեռներում գիշերը` +16+19, ցերեկը՝ +33+35, Արարատում գիշերը` +16+21, ցերեկը՝ +35+36, Արմավիրում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +35+36, Վայոց ձորի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +22+27, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +16+21, ցերեկը՝ +35+36, Սյունիքի հովիտներում` գիշերը` +18+21, ցերեկը՝ +35+36, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +23+28, Լեռնային Ղարաբաղում գիշերը` +15+17, ցերեկը՝ +24+28 (հովիտներում` գիշերը` +18+20, ցերեկը՝ +32+34): ԱԻՆ-ից հայտնում են նաեւ, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր