00:00:00

Շատ բաց ու անկաշկանդ մթնոլորտում է անցել. Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ-ի երիտթեւի հետ

13:40, 04 օգոստոս 2019

ՀՀ 3-րդ նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը նախօրեին Դիլիջանում հանդիպում է ունեցել կուսակցության երիտասարդական թեւի հետ: NEWS.am-ի հետ զրույցում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը հայտնեց, որ հանդիպումն անցել է շատ բաց ու անկաշկանդ մթնոլորտում: «Շուրջ 3 ժամ կուսակցության ղեկավարը պատասխանել է երիտասարդների հարցերին: Շատ անկեղծ հանդիպում է եղել, քննարկվել են բոլոր հարցերը՝ եւ ներքաղաքական, եւ արտաքին քաղաքական»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր