00:00:00

Հոնկոնգում ցույցերը չեն դադարում, նախատեսված է զանգվածային գործադուլ

22:20, 03 օգոստոս 2019 Աշխարհ

Հոնկոնգում արդեն 9-րդ անգամ անցկացվում են զանգվածային բողոքի ակցիաներ ընդդեմ հանցագործություններում կասկածյալների արտահանձնման օրինագծի դեմ:  «Բի Բի Սի»-ն տեղեկացնում է, որ մասնակիցներն ակցիաներ են անցկացնում տարբեր փողոցներում: Ակնկալվում է՝ ցույցերը կանցկացվեն նաև կիրակի օրը, իսկ ահա երկուշաբթի՝ օգոստոսի 5-ին, նախատեսված է զանգվածային գործադուլ: Նախնական տվյալներով, գործադուլին պատրաստ են միանալ մի քանի արհմիություններ: Բողոքի ակցիայի մասնակիցները երթերից բացի փորձում են կենտրոնական փողոցներում բարիկադներ կառուցել: Նշվում է, որ ցուցարարները պահանջում են Հոնկոնգի ղեկավար Քերի Լամի հրաժարականը: Բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր