00:00:00

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնել է Սկրիպալների գործով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին

13:55, 03 օգոստոս 2019 Աշխարհ

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է Սկրիպալների գործով Ռուսաստանի դեմ պաշտոնապես պատժամիջոցներ սահմանելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ Սկրիպալների գործով ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթը ուժի մեջ է մտնում օգոստոսի 19-ին եւ կգործի մեկ տարուց ոչ պակաս: Սկրիպալների գործով պատժամիջոցների երկրորդ փաթեթը կսահմանափակի ՌԴ հասանելիությունը զարգացման բազմակողմանի բանկային համակարգին: Ռուսաստանի համար կսահմանափակվի նաեւ ամերիկյան բանկերի կողմից ռուբլիով չկատարվող պարտքի ֆինանսավորումը: Դրանից բացի, սահմանված պատժամիջոցները նախատեսում են ԱՄՆ-ի հետ կոմերցիոն գործունեության շրջանակում միլիարդավոր դոլարներին Ռուսաստանի սահմանափակ հասանելիություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր