00:00:00

Մեկ շաբաթում գրանցվել է 114 արտակարգ դեպք, այդ թվում 53 հրդեհ, 37 ավտովթար, 10 թունավորման դեպք. ԱԻՆ

18:42, 26 փետրվար 2018 Իրավական

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 262 դեպք, որից 114-ը՝ արտակարգ: Հայաստանի ԱԻՆ-ից  հայտնում են, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 107 կենցաղային կանչ, 53 հրդեհ: Գրանցված 37 ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել է 1 եւ տուժել 63 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված` գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 24 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 58 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 29 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաեւ թունավորման 10 դեպք, որոնց հետեւանքով տուժել է 17 քաղաքացի:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31