00:00:00

Փարիզում բուտիկից 1.6 մլն եվրոյի զարդեր են գողացել՝ դրանք փոխարինելով շոկոլադե կոնֆետներով

01:25, 03 օգոստոս 2019 Աշխարհ

Կինը, որը ներկայացել է որպես արաբ արքայադուստր, կասկածվում է Փարիզի ոսկերչական խանութից1.6 մլն եվրոյի զարդերի գողության մեջ: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով աղբյուրին: Նրա հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի՝ տեղական ժամանակով մոտ 21:00-ին Սենտ Օնորե փողոցում գտնվող ոսկերչական խանութներից մեկում: Բուտիկում անցկացված մեկ ժամ անց «կեղծ արքայադուստրը» առանձնացրել է մի քանի զարդ, որոնք նա խոստացել է վճարել հաջորդ օրը բանկային փոխանցման միջոցով: Մի քանի օր անց խանութի աշխատակիցները, այդպես էլ չստանալով խոստացված գումարը բացել են զարդատուփերը եւ զարդերի փոխարեն շոկոլադե կոնֆետներ հայտնաբերել: Փարիզի ոստիկանությունը գողության փաստի կապակցությամբ հետաքննություն է սկսել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր