2009 թվականին «օրենքով գողեր»-ի հավաքից հետո Պետրիկին անվանել են Վյաչեսլավ Իվանկովի՝ «Յապոնչիկ»-ի իրավահաջորդ։ Ներկայումս քննիչներն աշխատում են դեպքի վայրում։ Հարուցվել է քրեկան գործ «դիտավորյալ սպանություն» հոդվածով։
Հինգշաբթի՝ օգոստոսի 1-ին, Զապորոժիեում մասնավոր տան բակումսպանել են «օրենքով գող» Ալեքսեյ Պետրովին (Պետրիկ, Լյոնյա Խիտրի): Մարդասպանները՝ երկու հաղթանդամ տղամարդ, սառնասրտորեն մորթել են Պետրովին և անշտապ թաքնվել:
Համարվում է, որ զոհը Մոսկվայի հանցագործ կլանի առաջնորդն էր: 2009-ի նոյեմբերի գողական սխոդկայից հետո Պետրիկին կոչել էին Վյաչեսլավ Իվանկովի՝ Յապոնչիկի հաջորդը: Վերջին շրջանում, ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով, Պետրովն իբր զբաղվում էր «Սև լեռ» պոչամբարում կուտակված արդյունաբերական ձեռնարկությունների թափոնների ուտիլիզացիայով ու իրացմամբ: