00:00:00

Կիրակի Սուրբ Զատիկն է, և Ադրբեջանը միշտ մեր տոներին փորձում է սրացումներ անել. Պողոսյան

17:32, 27 մարտ 2018

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի խոսքով՝ մեր տարածաշրջանը գտնվում է վտանգավոր ժամանակաշրջանում՝ մարտահրավերների փոփոխությամբ ու ամենօրյա զարգացմամբ: Այս տեսակետն այսօր նա հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը: Թևան Պողոսյանը նկատեց, որ թուրքական բանակը գրավել է Աֆրինը և հիմա հաջորդը հայաբնակ քաղաքները կարող են լինել: Թևան Պողոսյանն ընդգծեց, որ Թուրքիան սրացումների, հավանաբար, կգնա Սիրիայում: Ինչ վերաբերում է սահմանին, ապա նա նշեց, որ Ադրբեջանում շուտով ընտրություններ են, պետք է զգոն ու ուշադիր լինենք, որ սադրանքի չտրվենք: «Բացի այդ կիրակի Սուրբ Զատիկն է, և Ադրբեջանը միշտ մեր տոներին փորձում է սրացումներ անել, իսկ հետո արդեն ապրիլին էլ ադրբեջանական ընտրություններն են լինելու, նորից պետք է ուշադիր լինենք: Ադրբեջանը չի գնա գործողությունների, եթե իմանա, թե իր հակառակորդը շատ ուժեղ է, դա է պետք անել»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր