00:00:00

Եգիպտոսում թույլ են տվել տեսարժան վայրերն անվճար լուսանկարեր

19:25, 01 օգոստոս 2019 Աշխարհ

Օգոստոսի 1-ից Եգիպտոսի թանգարանների եւ հնագիտական հուշարձանների այցելուները անվճար լուսանկարելու եւ առանց լուսարձակի բջջային հեռախոսներով տեսանկարելու հնարավորություն են ստացել: Հուլիսի սկզբին այսպիսի որոշում է ընդունել երկրի հնությունների հուշարձանների գործերով նախարարությունը, դա, ինչպես ակնկալվում է, կնպաստի Եգիպտոս ավելի մեծ թվով զբոսաշրջիկների ներգրավմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մինչեւ վերջին ժամանակները հնությունների հուշարձանների գործերով նախարարությունը տեսարժան վայրերի այցելուներից ցանկացած ֆոտոխցիկի համար վճար էր գանձում, որը կախված էր թանգարանի կամ հուշարձանի նշանակալիությունից: Որոշ առանձնապես արժեքավոր ցուցադրանմուշների լուսանկարումն արգելված էր: Հարավային Սինա նահանգի հնագիտական հուշարձանների գիտահետազոտական վարչության գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Աբդել Ռահիմ Ռիհանի խոսքով՝ սիրողական լուսանկարի համար վճարի չեղարկումը անչափ ճիշտ որոշում է, դա կարող է օգնել համացանցում Եգիպտոսի, նրա քաղաքակրթության եւ մշակույթի հանրաճանաչությանը, հատկապես երիտասարդների շրջանում: Միաժամանակ, Թահրիրում Կահիրեի թանգարանի գլխավոր տնօրեն Սաբահ Աբդել Ռազակը եգիպտական «Youm7» պարբերականի հետ հարցազրույցում նախարարության որոշման ուժի մեջ մտնելու նախօրեին շեշտել է, որ վճարումից չեն ազատվի սովորական ֆոտո- եւ տեսախցիկները: Թանգարանում արտասահմանցի զբոսաշրջիկները ֆոտոխցիկի համար ստիպված կլինեն նախկինի պես վճարել. նման հաճույքը կարժենա 50 եգիպտական ֆունտ (գրեթե 3 դոլար):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր