00:00:00

Ֆրանսիայում Լուի դը Ֆյունեսին նվիրված թանգարան է բացվել

17:55, 01 օգոստոս 2019 Աշխարհ

Ֆրանսիայի Սեն Տրոպե նավահանգստային քաղաքից ոչ հեռու գտնվող Սեն Ռաֆայել բնակավայրում հայտնի դերասան Լուի դը Ֆյունեսի ծննդյան 105-ամյակի օրը նրան նվիրված թանգարան է բացվել, հաղորդում է France Info-ն: «Սա կարևոր է մեզ՝ նրա ընտանիքի, միևնույն ժամանակ նաև հանրության համար: Մենք ցանկանում էինք անմահացնել պապիկիս հիշատակը: Հազարավոր մարդիկ մեկնաբանել էին առաջին թանգարանի փակման իրողությունը, ինչն ինձ ոգեշնչեց կրկին զբաղվել այդ ծրագրով»,- ասել է դերասանի թոռնուհի Ջուլիա դը Ֆյունեսը: Նշենք, որ Դը Ֆյունեսին նվիրված առաջին թանգարանը փակվել էր 2016թ.-ին՝ դրա տարածքի գնման համար բավարար գումար չլինելու պատճառով: Ջուլիայի խոսքով՝ թանգարանի ցուցադրության սրահում տեղ են գտել դերասանի անձնական իրերը, նամականին, ֆիլմերի ազդագրերը, կոստյումները և բեմական իրերը:
Դը Ֆյունեսը խաղացել է մոտ 150 ֆիլմում, առավել հիշարժան են նրա կատակերգական դերերը, որոնցից են Ֆանտոմասի և ժանդարմի մասին պատմող ֆիլմաշարերը։ 1975 թ.-ին նա միանգամից երկու սրտի կաթված էր տարել և բժիշկների պնդումով հեռացել կինոյից՝ տեղափոխվելով Նանտից ոչ հեռու գտնվող XVII դարի իր առանձնատուն, որտեղ տարվել էր վարդեր աճեցնելով: Չնայած առողջական վիճակին՝ մեծ դերասանը չէր կարողացել հրաժարվել ֆիլմերում նկարահանվելուց: «Ժանդարմը և ժանդարմուհիները» ֆիլմը վերջինն է դարձել Դը Ֆյունեսի կարիերայում։ Նա մահացել է 1983թ.-ին՝ 68 տարեկանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր