00:00:00

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

17:03, 27 մարտ 2018

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ, ինչից հետո հիշատակի ծառուղում տնկեց անվանական եղևնի: Ժան Ասելբոռնի աչքից չվրիպեց Արարատ լեռան գեղեցիկ համայնապատկերը. նա լեռան ֆոնին լուսանկարվելու ցանկություն հայտնեց: Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Այցի շրջանակում նա հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հանդիպումներ կունենա նաև խորհրդարանում: Մարտի 27-ին նախատեսված են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ժան Ասելբոռնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր