00:00:00

ՌԴ-ում նախկին հատուկջոկատային Բելյանկինի գործով 9 հայերի կալանքի ժամկետը երկարացվել է

16:10, 01 օգոստոս 2019 Աշխարհ

  Մոսկվայի Բասմանյան դատարանը երեք ամսով երկարացրել է Մերձմոսկվայի Կրասնոգորսկի շրջանում զանգվածային ծեծկռտուքի գործով 4 ֆիգուրանտների կալանքի ժամկետը, որի ժամանակ սպանվել էր ԳՀՎ նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մեղադրյալների խափանման միջոց կալանքը երկարացնել 3 ամսով, այսինքն՝ մինչեւ նոյեմբերի 2-ը»,- որոշումը հրապարակել է դատավոր Վալենտինա Լեւաշովան: ՔԿ-ն նախաքննության ժամկետը երկարացրել է մինչեւ նույն ժամկետը: Շրջանային դատարանի որոշման համաձայն՝ մինչեւ նոյեմբեր մեկուսարանում կմնան Արթուր Հակոբյանը, եղբայրներ Համլետ եւ Հրանտ Հայրապետյանները եւ գործազուրկ Սերգեյ Խոջայանը: Վոլոկոլամսկի քաղաքային դատարանն իր հերթին նախօրեին բավարարել էր ՔԿ նույնպիսի միջնորդությունները գործի այլ ֆիգուրանտների նկատմամբ՝ շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Եղիազարյանի, Սուրեն Մարկոսյանի, խանութի կառավարիչ Ռուդիկ Մանուկյանի եւ Հայաստանի քաղաքացիներ Սահակ Սահակյանի, բարմեն Նարեկ Ստեփանյանի: Նրանց վերաբերյալ գործերը քննվում են մեկուսարանում պահելու վայրի մերձմոսկովյան դատարանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր