00:00:00

Սուդանի նախկին նախագահի դատավարությունը կսկսվի օգոստոսի 17-ին

03:59, 01 օգոստոս 2019 Աշխարհ

Կոռուպցիայի գործով Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի դատավարությունը կսկսվի օգոստոսի 17-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին: «Այսօր նախատեսված էր անցկացնել գործի առաջին լսումները, սակայն իշխանությունները չկարողացան ալ-Բաշիրին դատարան բերել՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Դատավարը տեղեկացրեց, որ գործը կսկսվի օգոստոսի 17-ին»,- գործակալությունը մեջբերում է նախկին նախագահի փաստաբանի խոսքը: Երկրում ծանր տնտեսական իրավիճակի ֆոնին ապրիլի 11-ին սկսված բազմահազարանոց ցույցերից հետո բանակը տապալեց 30 տարի ղեկավարած ալ-Բաշիրի իշխանությունը, եւ իր ձեռքը վերցրեց երկրի ղեկը՝ ստեղծելով ժամանակավոր խորհուրդ, ցրելով խորհրդարանն ու դադարեցնելով սահմանադրության գործողությունը: Նախկին նախագահը մեղադրվում է ֆինանսական հանցագործությունների, օտարերկրյա արժույթով գործարքների իրականացման, փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաեւ երկրում բողոքի ակցիաների եւ գործադուլների ժամանակ ցուցարարների մահվանը ներգրավված լինելու մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր