00:00:00

NASA-ն կզբաղվի տիեզերքի յուրացմամբ Ջեֆ Բեզոսի եւ Իլոն Մասկի ընկերությունների հետ գործակցելով

03:25, 01 օգոստոս 2019 Աշխարհ

NASA-ն, հավանաբար, երազում է ինքնուրույն Լուսին երկրորդ ուղեւորության մասին, բայց օգնություն է խնդրում Ջեֆ Բեզոսից եւ Իլոն Մասկից՝ ապագա տիեզերական առաքելություններ, ներառյալ Մարս թռչելն իրականացնելու համար, տեղեկացնում է Fox News-ը։ Տիեզերական գործակալությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, որ համագործակցում է ամերիկյան 13 ընկերությունների հետ, ներառյալ Բեզոսի Blue Origin-ը եւ Մասկի SpaceX-ը։ Մշակվում են 19 տարբեր նախագծեր տիեզերական տեխնոլոգիաների առաջմղման եւ «տիեզերքում ամերիկյան առաջատարության պահպանմանն օգնելու» ուղղությամբ։ «NASA-ի կենտրոնները կհամագործակցեն այդ ընկերությունների հետ, փոքր բիզնեսից մինչեւ խոշոր տիեզերական կազմակերպություններ, որպեսզի արագացնեն միջոցների ներդրումը տիեզերքում»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է գործակալության տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր