00:00:00

Audi-ի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ մեքենաների էմիսիայի հետ կապված խարդախության համար

02:15, 01 օգոստոս 2019 Աշխարհ

Գերմանիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Audi-ի նախկին ղեկավար Ռուպերտ Ստեդլերին՝ մեքենաների վաճառքի հետ կապված խարդախության համար, որոնք հագեցած են եղել մեքենաների շարժիչների վնասակար արտանետումների հարցով թեստերի փոփոխումը թույլատրող ծրագրային ապահովմամբ, հաղորդում է Associated Press-ը: Մյունխենի դատախազությունն այսօր հայտարարել է, որ մեղադրանք է առաջադրվել նաեւ 3 այլ անձանց, որոնք մեղադրվում են Audi, Volkswagen եւ Porsche մեքենաների համար շարժիչների մշակման մեջ: Դրանք եւս հագեցած են եղել մեքենաների շարժիչների վնասակար արտանետումների հարցով թեստերի փոփոխումը թույլատրող ծրագրային ապահովմամբ: Ստեդլերը մեղադրվում է նրա համար, որ նա՝ իմանալով մանիպուլյացիաների մասին, շարունակել է վաճառել այդ մոդելները: Դատախազությունը հայտարարել է, որ Ստեդլերն այդ մասին տեղեկացել է 2015թ. սեպտեմբերին, երբ նմանատիպ սկանդալ էր ծագել՝ կապված Volkswagen-ի հետ, սակայն շարունակել է թույլ տալ այդ մեքենաների վաճառքը: Այդ գործով մեղադրանքները վերաբերում է Audi-ի 251 000, Volkswagen 71,500 եւ Porsche-ի 112,000 մոդելներին, որոնք վաճառվել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր