00:00:00

Կրետեի ռեստորանները կերատեսակներ կմշակեն սննդի մնացորդներից

01:27, 01 օգոստոս 2019 Աշխարհ

Հունական Կրետե կղզում արեւային մարտկոցով գործարան է աշխատում, որտեղ տեղի ռեստորանների եւ հյուրանոցների սննդի մնացորդները վերածվում են կերատեսակների կենդանիների համար։ Դա LIFE F4F նախագիծն է, որին աջակցում է ԵՄ շրջակա միջավայրի պաշտպանության LIFE ծրագիրը, տեղեկացնում է «Եվրոպուլսը»։ Նախագիծն արդեն անցել է պիլոտային փուլը. 3 ամսից մի փոքր ավելի է, ինչ երեք հյուրանոցների սննդի մնացորդները վերածվում են կերատեսակների։ Այդ ընթացքում նախագծի ստեղծողները բարելավել են օրգանական աղբի չորացման տեխնոլոգիան. սկզբում դրա համար պահանջվում էր 10 օր, բայց այդ ժամկետը հաջողվեց կրճատել մինչեւ 5-6 օրվա՝ կախված հումքից։ Հիմա ամեն օր կվերամշակվի 1,5 տոննա սննդային մնացորդ։ Նախագծի հետ համագործակցող ռեստորաններից եւ հյուրանոցներից մնացորդները վերցնում է հատուկ սառնարան-բեռնատարը։ Սառեցումը մթերքների վարակազերծման առաջին աստիճանն է, որպեսզի դրանք կարելի լինի օգտագործել որպես կեր։ Գործարանում մնացորդները տեսակավորում եւ մանրացնում են, իսկ հետո հատուկ ձեւով չորացնում՝ վերջնականապես վարակազերծելով դրանք։ Հունաստանում նախատեսվում է մինչեւ 2020 թվականը վերամշակել օրգանական մնացորդների 40 տոկոսը, այն դեպքում, երբ 2016-ին միայն 5 տոկոսն էր վերամշակվում, իսկ մնացածն ուղարկվում էր աղբավայր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր