00:00:00

Գայի պողոտայում 6 մեքենա է բախվել․ կա զոհ

16:40, 27 մարտ 2018 Պատահարներ

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր, շղթայական ու ողբերգական ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում՝ «Տաշիր պիցցա»-ի հարևանությամբ, բախվել են Hyundai Sonata մակնիշի 35 QP 318 համարանիշի, Fiat մակնիշի 35 MT 296 համարանիշի և Opel մակնիշի 35 AR 004 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախումից հետո Hyundai-ը վրաերթի է ենթարկել ճանապարհի թույլատրելի հատվածում կանգնած մի քաղաքացու, իսկ հետո բախվել Opel մակնիշի 35 GԼ 468 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև ճանապարհի թույլատրելի հատվածում նույնպես կայանված Volkswagen մակնիշի 34 NA 982 համարանիշի և Chevrolet Aveo մակնիշի 271 ԼՕ 61 համարանիշի ավտոմեքենաներին։ Բախման հետևանքով էլ ավտոմեքենաներից մեկի գազաբալոնը պոկվել և մոտ 11 մետր շպրտվել էր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։ Վարորդներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Նարեկ» թոնրատան աշխատակիցները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր