00:00:00

Ազովի ծովը փոխել է գույնը

00:43, 01 օգոստոս 2019 Աշխարհ

Մեդուզաների «արշավանքները» տեղի են ունեում ամեն օր եւ կապված են նրանց կենսական ցիկլի հետ, սակայն հենց ափի մոտ նման քանակությամբ նրանց այստեղ վաղուց չեն նկատել... Ազովի ծովի արեւմտյան ափը վերջին  մի քանի օրում խոշոր մեդուզաների առատության պատճառով գորշ է դարձել, հաղորդում է  Vesti-ն: Խայթողներն այնքան շատ են եղել, որ նրանց պատճառով ջուրը գրեթե չի երեւացել: Ականատեսների կողմից արված կադրերում երեւում է, որ մեդուզաները կուտակվել են ափի մոտ, նրանցից շատերը հայտնվել են ավազի վրա: Հանգստացողների համար անհնար է եղել մտնել ջուրը: Մեդուզաների  «արշավանքները» տեղի են ունեում ամեն օր եւ կապված են նրանց կենսական ցիկլի հետ, սակայն հենց ափի մոտ նման քանակությամբ նրանց այստեղ վաղուց չեն նկատել: Եվ Ղրիմի Շչյոլկինոյում եւ Ուկրաինայի Գենիչեւսկում ջուրը բառացիորեն կազմված է խայթող կենդանիներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր