00:00:00

Ձնորսները գետում որսացել են հնդիկ սրճային մագնատի դիակը

22:46, 31 հուլիս 2019 Աշխարհ

Հնդկաստանում ձկնորսները Մանգալուրայի արվարձանում գետի մեջ հայտնաբերել են Cafe Coffee Day սրճարանների խոշորագույն ցանցի հիմնադիր եւ սեփականատեր Վի Ջի Սիդհարթայի մարմինը, հայտնում է BBC News-ը: Մահացած 59-ամյա միլիարդատիրոջ դիակը տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, որտեղ նրան ճանաչել են ազգականները: Ավելի վաղ Մանգալուրայի ոստիկանությունից հայտնել էին, որ Սիդհարթան անհետացել էր երկուշաբթի Բանգալորից Մանգալուրա ճանապարհին, երբ ավտոմեքենան կանգնեցրել էր Նեթրավաթի գետի վրայի կամրջի մոտ: Սրա հետ կապված միլիարդատիրոջ Coffee Day Enterprises Limited ընկերությունն արտահերթ խորհրդակցություն էր անցկացրել, որի արդյունքներով ընկերությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որի մեջ նշվում էր, որ ընկերությունը «պրոֆեսիոնալ կերպով կառավարվում է բանիմաց բիզնես թիմի կողմից», որը երաշխավորում է բիզնեսի անընդհատությունը: Սիդհարթան Coffee Day ընկերությունը հիմնադրել է 1993 թվականին: Այդ ժամանակից ի վեր այն վերածվել է ամբողջ Հնդկաստանում սրճարանների խոշոր ցանցի. երկրի 245 քաղաքներում ընդհանուր 1700-ից ավելի սրճարան կա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր