02:29:44

Կադրային փոփոխություններ՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով

16:27, 27 մարտ 2018

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային  մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում: Ծառայությանաճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության մայորՏիգրան Հակոբյանը ս/թ մարտի23-ից նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Դավիթ Պողոսյանը ս/թ մարտի26-ից նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին: Վայոց Ձորի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Ռուբեն Կարապետյանըս/թ մարտի26-ից նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին: Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Պավել Գրիգորյանըս/թ մարտի27-ից նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետի պաշտոնին: Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արթուր Հակոբյանը ս/թ մարտի27-ից փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետի պետի պաշտոնին: Լոռու մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետՀրանտ Աբազյանըս/թ մարտի27-ից փոխադրման կարգովնշանակվել է Արագածոտնի մարզային բաժնի պետի պաշտոնին: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով Ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, արդարադատության մայոր Գևորգ Դումանյանը փոխադրման կարգով նշանակվել է Լոռու մարզային բաժնի պետի պաշտոնին:

Լրահոս

Արխիվ

Նոյեմբեր 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30