00:00:00

«Զվարթնոց»-ի կայքի համաձայն՝ տեխնիկական խնդիրներ ունեցող ինքնաթիռը չվերթ է կատարել

23:29, 30 հուլիս 2019

«Արմենիա» միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքը սխալ տեղեկություններ է տրմադրում, ուղեւորներին շփոթմունքի մեջ դնելով: Այսօր չի կայացել Երեւան-Վիեննա չվերթը, սակայն օդանավակայանի պաշտոնական կայքում այդ չվերթի դիմած գրված է, որ ժամանակին է այն կայացել: Այսօր առավոտյան ժամը 4:40-ին ավստրիական ավիաուղիներին պատկանող ՕԷՍ 642 չվերթը չի կայացել, քանի որ տեխնիկական խնդիրներ է ունեցել: Մասնավորապես, հայտնի դարձել, որ ինքնաթիռը վերանորոգման կարիք ունի: ինքնաթիռի անձնակազմը և ուղևորները վերադարձել են օդակայան: Քաղավիացիայի կոմիտեն նրանց ապահովել է հյուրանոցով: Այժմ «Զվարթնոց»-ի կայքում նշված է, որ ՕԷՍ 642 չվերթը կայացել է 4:40-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր