00:00:00

Ոստիկանները բերման են ենթարկել ՀՀ և Իրանի իրավապահների կողմից հետախուզվող օտարերկրացի եղբայրների

02:23, 31 հուլիս 2019 Իրավական

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները բերման են ենթարկել ՀՀ և Իրանի իրավապահների կողմից հետախուզվող ետարերկրացի եղբայրներին։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկելով, օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող օտարերկրացի եղբայրները Էջմիածին քաղաքում են։ Հուլիսի 29-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, Էջմիածնի կենտրոնական հրապարակի մոտակայքում 39 և 51-ամյա տղամարդիկ հայտնաբերվել են ու բերման ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրանցից կրտսերը Իրանի իրավապահների կողմից հետախուզվում էր կոռուպցիոն բնույթի հանցագործություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Ավագ եղբայրը Հայաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման ու դիտավորությամբ գույք վնասելու կամ ոչնչացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր