«Իրազեկ քաղաքացիների միավորման» fip.am փաստերի ստուգման հարթակ կայքում 30.07.2019թ. հրապարակվել է «Գագիկ Ծառուկյանի նոր բիզնեսները. պատգամավորը ապօրինի ձեռնարկատիրությա՞մբ է զբաղվում» վերտառությառությամբ նյութը, որի հետ կապված՝ Գագիկ Ծառուկյանի բաժնետոմսերի և բաժնեմասերի հավատարմագրային կառավարիչ Սեդրակ Առուստամյանն արդեն պարզաբանում է ներկայացրել՝ ընդգծելով՝ Fip.am-ի դատողությունները անհիմն են և որևէ աղերս չունեն իրականության և Սահմանադրության հետ։
Անդրադառնալով Fip.am-ում հրապարակված նյութին՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը irakanum.am-ի հետ զրուցում նշեց․ «Այդ նյութերի հեղինակները և ընդհանրապես, այդ նյութը պաշտպանողները պատկերացում չունեն օրենսդրության մասին։
Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 41-րդ օրենքի համաձայն՝ իրավական նորմը ենթակա է մեկնաբանման նրանում պարունակող բառի տառացի նշանակությամբ։ Պատգամավորը իրավունք չունի անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, բայց մենք որևէ օրենք չունենք, որ պատգամավորին արգելի սեփականությունը զարգացնելը։ Որքեր որ այդ տեսակետը շրջաառության մեջ են դրել, նրանք Սահմանադրության մասին պատկերացում չունեն»։
Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ նման նյութերի հեղինակները իրենց մաստնում են, որ իրենց թիրախը Գագիկ Ծառուկյանն է, ոչ թե այն բիզնեսմենները, ովքեր արդեն հասցրել են իշխանությունների հետ հարմարավետ պայմանավորվածություններ ձեռք բերել և պետական մակարդակով ապահովագրել են իրենց։
«Միայն Գագիկ Ծառուկյանն է, որ որևէ մեկի հետ որևէ պայմանավորվածության չի եկել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հավատարմագրային կառավարման կարգով իր բիզնեսները ղեկավարում է, դրա համար էլ ինքն է հայտնվել թիրախում։
Վերոնշյալ տեսակետը շրջանառության մեջ դնողներին ես առաջարկում եմ ՝ թող ուշադիր լինեն, օբյեկտիվության ու հավասարության սկզբունքը պահեն և մյուս գորարարներով զբաղվեն, այն գործարարներով, որոնք ժամանակին ընկալվում էին որպես հարստահարողներ, պետական բյուջեի թաշանչիներ, մենաշնորհներ ունեցողներ․․․ նրանցով թող զբաղվեն, հետո նոր զբաղվեն Ծառուկյանով», - ասաց Գևորգ Պետրոսյանը։
Հարցին՝ իսկ ինչո՞ւ է Ծառուկյանը թիրախավորվել, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց․ «Ծառուկյանն այնքանով է թիրախավորվել, որ նա այնքան այնքան բարձր քաղաքական վստահություն ունի, ժողովրդի մոտ իր ղեկավարած քաղաքական ուժն այնքան մեծ վստահություն ունի, որ ցանկացած իշխանություն Ծառուկյանին դիտել է որպես իր ոտենցիալ հակոտնյա՝ բառի տառացի իմաստով»։