00:00:00

Նորքի տուն-ինտերնատին մատակարարվել է թթվասեր և մածուն, որոնք պատրաստված չեն եղել կաթից

20:42, 30 հուլիս 2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատին» մատակարարվել է ՊՈԱԿ-ի և «Գալիմա» մատակարար ընկերության միջև կնքված գնման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող թթվասեր: Մատակարարված տարրաների պիտակների վրա նշված է եղել, որ արտադրանքը պատրաստված է կաթի փոխարինիչից: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ տուն-ինտերնատի տնօրինության կողմից անմիջապես կազմվել է համապատասխան արձանագրություն: Տնօրեն Արթուր Մելքոնյանը հրաժարվել է ընդունել թթվասեր ապրանքատեսակի խմբաքանակը, իսկ մածուն ապրանքատեսակից տեղում կատարված նմուշառության արդյունքներն ուղարկել է «Ստանդարտ դիալոգ» ընկերության լաբորատորիա՝ համապատասխան փորձաքննություն իրականացնելու խնդրանքով: «Գալիմա» ընկերությունը պարտավորվել է 1-օրյա ժամկետում փոխարինել մատակարարված թթվասերը՝ տեխբնութագրին համապատասխանող ապրանքատեսակով: Լաբորատոր փորձաքննության արդյունքներից պարզվել է, որ մածուն ապրանքատեսակը ևս չի համապատասխանում սահմանված տեխնիկական պահանջներին. Այն ևս պատրաստված է ոչ թե բնական կաթից, այլ կաթի փոխարինիչից:  Այս խմբաքանակի փոխարինման համար ևս «Գալիմա» ընկերությանը տրվել է մեկօրյա ժամկետ, որի խախտման դեպքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմելու է պայմանագրով նախատեսված պատժի միջոցներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր