00:00:00

Հարգանքի տուրք՝ լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի հիշատակին

19:29, 30 հուլիս 2019

Երեք տարի առաջ հասարակական կարգի վերականգնման և հանրային անվտանգության ապահովման պրոֆեսիոնալ պարտքը կատարելիս զոհվեց ոստիկանության զորքերի ծառայող, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը։ Հուլիսի 30-ին, ոստիկանության զորքերի զորամասում հոգեհանգստի կարգ կատարվեց։ Արարողությանը մասնակցում էին ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Վահե Ղազարյանը, հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանը, զոհված ոստիկանի հարազատները և ծառայակից ընկերները։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտքը կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշկաոթողին: Հարգանքի տուրքի արարողությունից հետո, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի ծառայակից ընկերներն ու հարազատները այցելեցին նրա շիրիմին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր