00:00:00

Քրեական գործ է հարուցվել «Սանիթեք ինթերնեյշնլ» և «Սանիթեք» ընկերությունների դեմ. ՊԵԿ

22:44, 30 հուլիս 2019 Իրավական

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին քրեական գործ է հարուցվել «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ։ Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան: «Քրեական գործի նախաքննության ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումներն արձանագրելու, լրացուցիչ գանձման ենթակա հարկային պարտավորությունների վերջնական չափը պարզելու, մասնագիտական ստուգման ակտերով առաջադրելու, ինչպես նաև ընկերության ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքներին և այլ իրավական ակտերի պահանջներին պարզելու համար նշանակվել են համալիր հարկային ստուգումներ, որոնք դեռևս ընթացքի մեջ են», - ասված է հաղորդագրությունում։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր