00:00:00

Համացանցում բժիշկների նկարով կեղծ գովազդ են տարածում. նրանք ահազանգում են

18:36, 30 հուլիս 2019

Բժիշկ սննդաբան-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի ընկերներ, ցանցում հայտնվել է գովազդ իմ անունից կեղծ , իբր նիհարեցնող միջոցի, որը կոչվում է ՐԻԲՈՍԼԻՄ. ՈՒզում եմ նշել, որ ես որևէ կապ չունեմ այդ դատարկ և անօգուտ միջոցի գովազդի հետ. Դա խաբկանք է. Երբեք չգնեք և չծախսեք ձեր միջոցները նման դատարկության վրա. Նիհարեք առողջ և բալանսավորված սնվելով. Այլ միջոց գոյություն չունի»: Կեղծ գովազդ տարածվել է նաև սեքսոլոգ Անդրոնիս Ղարիբյանի անունից, ով նույնպես պատրաստվում է իրավապահ մարմիններին դիմել: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի կինը, բժշկուհի Հռիփսիմե Գրիգորյանը նույնպես հայտնվել է խաբեբաների ցանցում: Ֆեյսբուքյան իր էջում նա գրում է. «Հարգելի ընկերներ ,իմ նկարն ապօրինի օգտագործել են ` խորհուրդ տալու համար ինչ որ դեղորայքներ ..չհավատաք , չգնեք , Ես ռեպրոդուկտոլոգ եմ ու հոդերի դեղորայք չեմ կարող խորհուրդ տալ ! Եթե ռեպրոդուկտոլոգի նկարով տարածում են հոդերի բուժման դեղորայք ,ապա պարզ է թե ինչ կարգի խարդախություն է : Բողոքելու եմ համապատասխան մարմիններին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր