00:00:00

Դատարանը հերթական անգամ մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

22:03, 30 հուլիս 2019 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրսյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով։ Նշենք, որ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր՝ հուլիսի 30–ին հերթական անգամ միջնորդել էր դատարանին փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով։ Պաշտպանը որպես գրավի չափ առաջարկել էր  մինչև 25 մլն դրամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր