00:00:00

Հայաստանը պատրաստ է իր ավանդը բերել կայունության մեջ. Մնացականյան

17:45, 30 հուլիս 2019

Հայաստանը շահագրգռված է հետագա կայունության եւ լարվածության թուլացման մեջ, ինչպես նաեւ կարող է իր ավանդը բերել տարածաշրջանային կայունության մեջ: Այս մասին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է ԱՄՆ Մարշալի գերմանական հիմնադրամի հետ հարցազրույցում: «Երբ դուք ունեք կայունության կղզի, ինչպիսին Հայաստանն է, դա բոլորի համար է լավ գործում: Մենք պատրաստ ենք կայունության մեջ մեր ավանդը բերել»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Հայաստանը կարող է իր ավանդը բերել՝ մերժելով առճակատումը եւ ոլորտներ գտնելով, որոնցում շահերը կարող են միավորվել հանուն կայունության: Մնացականյանը հիշեցրել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համագործակցության շատ լավ օրինակը, որոնք միասին աշխատում են որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ: Նրա խոսքով՝ երկրները, որոնք պարտադիր չէ, որ համաձայնվեն միջազգային օրակարգի շատ հարցերում, տվյալ կոնկրետ դեպքում ցուցադրում են համագործակցության համակարգված եւ համաձայնեցված ձեւ, որն անչափ լավ է գործում իրենց առջեւ դրված կոնկրետ նպատակի համար, իսկ հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Հայաստանն անկեղծորեն ցուցադրել է բարդ խնդիրները լուծելու իր ունակությունը: Հնարավոր է հարաբերություններ կառուցել հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ, հատկապես այժմյան անհանգիստ ժամանակում եւ ակներեւորեն ծագած խնդիրներով, ու ինչպես նախկինում, պնդել մի գործընկերոջ հետ ոչ մյուսի հաշվին հարաբերություններ կառուցելու ունակությունը»,- հավելել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր