00:00:00

Արցախի ՊԲ հրամանատարն այցելել է զորամասերից մեկը. Բարձրացել է պահպանության տեղամասեր

16:22, 30 հուլիս 2019

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հուլիսի 29-ին այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկն ու տվյալ զորամասի պահպանության տեղամասեր: Բանակի հրամանատարը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու բարդ աշխարհագրական պայմաններում մարտական հերթապահություն տանող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Վերջում հետագա ծառայության ավելի արդյունավետ կազմակերպման համար Կարեն Աբրահամյանն անձնակազմին տվել է մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր